Ռուսաստանում Առնո Բաբաջանյանի անունով անդրօվկիանոսյան լցանավ են անվանակոչել

Ռուսաստանում Առնո Բաբաջանյանի անունով անդրօվկիանոսյան լցանավ են անվանակոչել

654

Վլադիվոստոկում տեղի է ունեցել անդրօվկիանոսյան լցանավը հայ և խորհրդային կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի անունով կոչելու հանդիսավոր արարողությունը։ Լցանավի՝ Բաբաջանյանի անունով անվանակոչելու նախաձեռնությամբ հանդես են եկել Կամչատսկի երկրամասի «Ռուսաստանի հայերի միության» տարածաշրջանային բաժնինն ու «BRAMS OIL» ընկերությանը։ Ըստ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայության` արարողությունը նվիրված է կոմպոզիտորի 100-ամյակին։ ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը արարողության ժամանակ խոսել է և նշել․
«Առնո Բաբաջանյանն այսօր էլ շարունակում է մնալ հայ–ռուսական բարեկամության խորհրդանիշը, իսկ նրա երաժշտական ժառանգությունը՝ Հայաստանի, Ռուսաստանի և խորհրդային նախկին մյուս հանրապետությունների ժողովուրդների մշակութային ձեռքբերումը»։
Միջոցառմանը մասնակցել են Պրիմորիեի երկրամասի կառավարության փոխնախագահ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանցը, Կամչատսկի երկրամասում «Ռուսաստանի հայերի միության» տարածաշրջանային միավորման ղեկավար Արթուր Խաչատրյանը։ Հանդիսավոր արարողությունից հետո կայացած համերգի շրջանակում Նևելսկու անվան Ծովային համալսարանի էստրադային նվագախումբը (դիրիժոր Անատոլի Յակիմենկո) կատարել է Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները։

https://www.facebook.com/armembrus/posts/1187121965006272
Կիսվել