Մինսկի Անկախության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, հատուկջոկատայիններն իջեցրել են իրենց վահանները՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության: Այս մասին հայտնել է meduza-ն:

Ակցիայի մասնակիցների ժամանելուց հետո կառավարության շենքից դուրս են եկել իրավապահների նոր ջոկատներ, սակայն վերջիններս չեն ցուցաբերել ագրեսիա:

Իրավապահները հայտարարել են, թե մարդիկ կարող են կանգնել կառավարության շենքի դիմաց այնքան ժամանակ, որքան ցանական, և եթե չլինեն սադրանքներ, ապա հատուկջոկատայինները ուժ չեն կիրառի:

Կիսվել