Կամավոր ինքնամեկուսացման կոչ՝ աշակերտներին և ուսանողներին. Արայիկ Հարությունյան

Կամավոր ինքնամեկուսացման կոչ՝ աշակերտներին և ուսանողներին. Արայիկ Հարությունյան

436

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջով աշակերտներին և ուսանողներին շփումների սահմանափակման կոչ է արել .

«Սիրելի ծնողներ, աշակերտներ և ուսանողներ, արդեն տեղեկացրել ենք, որ բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների):
Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում ենք հնարավորության դեպքում սեպտեմբերի 1-14-ը ապահովել աշակերտների, ուսանողների շփումների սահմանափակում՝ կամավոր մեկուսացում, որպեսզի առավելագույնս կտրենք համավարակի տարածման շղթաները և մեկնարկի առաջին օրվանից վիրուսը չբերենք դպրոց՝ օգնելով նաև առողջապահական համակարգին էլ ավելի նվազեցնել վարակվածների թիվը:
Շփումների զգալի սահմանափակումը մեծ հավանականությամբ կօգնի ուսումնական գործընթացը շարունակել առանց շեղումների՝ արդեն հաստատված դասացուցակներով և ծրագրերով:
Շնորհակալություն համագործակցության և ձեր քաղաքացիական կեցվածքի համար:»,-գրել է նախարարը:

Կիսվել