Սաուդյան Արաբիան կանանց իրավունքներն ընդլայնում է

Սաուդյան Արաբիան կանանց իրավունքներն ընդլայնում է

418

Սաուդյան Արաբիան ևս մեկ առաջընթաց քայլ է արել կանանց իրավունքների պահպանման հարցում: Էր Ռիադը պաշտոնապես հայտարարել է, որ վերացնում է տղամարդկանց և կանանց տարանջատումը սրճարաններում ու ռեստորաններում՝ հայտնում է Associated Press-ը:

Մինչ այժմ այդ վայրերում տեղադրվում էին միջնապատեր՝ բաժանելով կանանց ու տղամարդկանց, երկու սեռի ներկայացուցիչների համար ստեղծված էին նաև առանձին սրահներ և նույնիսկ մուտքեր: Այս բաժանումը տարածվում էր նաև դպրոցներում, համալսարաններում, հարսանիքներում:

2018 թվականին սաուդցի կանանց հնարավորություն տրվեց ստանալ վարորդական իրավունք և մեքենա վարել, 2019 թվականին էլ վերացվեցին նրանց ազատ տեղաշարժի սահմանափակումները, կանայք կարող են անձնագիր ստանալ:

Կիսվել