Ազգային հերոս կապիտան Ռուբեն Սանամյանը հարցազրույց է տվել լրագորղ Գայանե Պողոսյանին։
Ներկայացնենք հարցազրույցից մեկ հատված.
-Դեռ երեկ Դուք բոլորից մեկն էիք, այսօր Ազգային հերոս եք….Ի՞նչ եք զգում:
-Պատասխանատվություն: Վախեցնող պատասխանատվություն: Երբ քեզ հետմահու են Ազգային հերոսի կոչում տվել, կարող ես հանգիստ ննջել. մարդիկ կհյուսեն կերպարդ ամենագեղեցիկ գծերով: Թերություններդ կմոռանան, նոր առաքինություններ կվերագրեն քեզ: Իսկ երբ ողջ ես, պիտի կարողանաս ժողովրդիդ հերոսը լինել ամեն պահի, ամեն տեղ: Այս ամենն այնքան մեծ պարտավորություն է, որ տեղ չի թողել ուրախանալու կամ հպարտանալու:-
Որպես ազգայի հերոս՝ ի՞նչ կասեք ժողովրդին:
-Շնորհակալություն, որ ինձ լավ որդի եք համարում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական էջը: