Արտակարգ դրությունը այլևս չի երկարաձգվի. կգործեն այլ սահմանափակումներ և միջոցառումներ

Արտակարգ դրությունը այլևս չի երկարաձգվի. կգործեն այլ սահմանափակումներ և միջոցառումներ

524

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է, որ Հայաստանում արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ ավարտից հետո կսկսեն գործել այլ սահմանափակումներ։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ վարակի տարածման ծավալից կախված՝ կառավարությունը, Երևանի քաղաքապետը կամ մարզպետը համայնքում կարանտին սահմանելու մասին որոշում կկայացնեն:

«Այլեւս չի գործի նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը: Տնտեսական գործունեության արգելքի դեպքեր չեն լինի, հնարավոր են միայն որոշ սահմանափակումներ»,- ասել է նախարարը:

Կիսվել