Օծվել է Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան խաչը

Օծվել է Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան խաչը

593

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությաբ կատարվել է Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան խաչի օծման արարողությունը:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մայր Տաճարի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Հովնան Սրբազանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը սրբալույս մյուռոնով օծեցին այն։ «Խաչի Քո, Քրիստոս» շարականի երգեցողության ներքո կատարվեց խնկարկություն, որից հետո ներկա հոգևոր դասը համբուրեց նորաօծ խաչը»,- գրել է Մելիքյանը:

Այնուհետև ներկաների գոհաբանական մաղթանքների և շարականների երգեցողության ներքո օծված խաչը կռունկով բարձրացվել և տեղադրվել է զանգակատան գմբեթին։

https://www.facebook.com/armchurch.info/posts/1502295063299267
Կիսվել