Այսօր պարգևատրվելու են Տավուշյան մարտերի մասնակիցները

Այսօր պարգևատրվելու են Տավուշյան մարտերի մասնակիցները

500

Սարդարապատի հուշահամալիրում այսօր երեկոյան տեղի կունենա Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարների պարգևատրման արարողությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայող կպարգևատրվի «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայող՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Կապիտան Ռուբեն Սանամյանը կպարգևատրվի Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Պարգևները զինծառայողներին կհանձնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել