ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարտական դիրքերում ծանոթացանք ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների զարգացման, անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։
Բանակը եղել և շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը»,-հայտնել է վարչապետը։