ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Անձնակազմի պատրաստության աստիճանն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում սեպտեմբերի 3-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։
Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և զբաղեցրել նախորոշված շրջանները։
Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, սահմանված ժամկետներում կապի հանգույցների ծավալման կարողությունները, վերադաս և ենթակա շտաբերի միջև կապի ապահովման արդյունավետությունը»,- գրված է հաղորդագրության մեջ։
