Այսօր` Երևանի ժամանակով 17:00-ին, ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը շատ կարևոր հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։

Բնութագրությունը հասանալի չէ

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներն ընդհանուր առմամբ միմյանց դեմ մրցել են 8 անգամ, որոնցից 3-ում հաղթել է Հայաստանի հավաքականը, 3-ում՝ Մակեդոնիան և 2 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։

Բնութագրությունը հասանալի չէ

Արդեն հայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը, որից, ի զարմանս բոլորի, բացակայում է թիմի ավագ, իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։ Հայ կիսապաշտպանը իր բացակայությունը բացատրում է նրանով, որ երկար ժամանակ է, ինչ արձակուրդի մեջ է և չունի բավարար մարզավիճակ։ Սակայն քննարկվում են մի շարք վարկածներ, որոնք բացարձակ կապ չունեն ֆուտբոլիստի մարզավիճակի հետ։

Բնութագրությունը հասանալի չէ

Հարկ է նշել, որ հավաքականի մարզիչ Խոակին Կապարոսը կապ չունի Մխիթարյանի մեկնարկային կազմից բացակայության հետ․ նա մշտական կապի մեջ է հավաքականի բոլոր ֆուտբոլիստների հետ։ Մամուլում շրջանառվում են լուրեր, որ հավանական վարկածներց մեկը հայկական ֆուտբոլում տիրող անառողջ մթնոլորտն է, ինչը ստիպել է հավաքականի ավագին մնալ Իտալիայում։

Հեղինակ՝ Նարե Թորանյան

Կիսվել