Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Բանգլադեշի արևելյան Նարայանգանջ քաղաքի մզկիթներից մեկի մոտակայքում գազի խողովակ է պայթել, որի հետևանքով մահացել է 16, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել ավելի քան 50 մարդ:

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հավատացյալները աղոթելիս են եղել: Պայթյունի ալիքը կոտրել է մզկիթի պատուհանների ապակիները, այրվել են առաստաղին տեղադրված օդորակիչները։
Համաձայն տեղի փրկարար ծառայության նախնական տվյալների՝ պայթյունը առաջացել է գազի արտահոսքից: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից շատերի վիճակը ծայրահեղ է: