ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի մեկնարկն արդեն տրված է:
Աքսելերացիոն դասընթացների առաջին փուլով մասնակցելու հնարավորություն են ստանալու 15 հայկական հաջողակ ընկերություններ, որոնք կունենան մշակված պրոդուկտի նախատիպ կամ արդեն իսկ գործարկված պրոդուկտ կամ ծառայություն:
Մասնակիցների համար Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետներն ու ներդրումային ընկերությունների ղեկավարները, աշխարհի լավագույն համալսարանների դասախոսներն ու ամենահայտնի ընկերությունների հիմնադիրները գործնական դասեր կանցկացնեն՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն ամբողջ դասընթացի գործընթացքում: Աքսելերացիոն ծրագրի նպատակն է հայ ձեռնարկատերերին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու գործիքակազմ՝ միջազգային շուկաներ մուտք գործելու, Սիլիկոնյան հովտում բիզնեսի զարգացման հնարավորություններ ձևավորելու նպատակով:
8 շաբաթ տևողությամբ առցանց դասընթացների ընթացքում քննարկվելու են հայ ձեռնարկատերերի համար խորքային կարևորություն ունեցող թեմաները՝• Տեխնիկական նորարարություն (Technical innovation), որը ներառում է արհեստական բանականության, տվյալագիտության, իրերի ինտերնետի (Internet of Things) և այլ ոլորտներում վերջին թրենդների ուսումնասիրություն, • Բիզնեսի զարգացում (Business Development), որի շրջանականերրում ներկայացվելու են շուկայի ուսումնասիրությունները, վաճառքների կազմակերպումը և մարքեթինգը, ֆինանսական, իրավական և գործարարներին անհրաժեշտ այլ հարակից թեմաներ,• Հաղորդակցման հմտություններ (Soft Skills)՝ խորքային գիտելիքներ են տրամադրվելու թիմային աշխատանք, առաջնորդության, ներկայացման և այլ հմտությունների վերաբերյալ:
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի մասին առավել մանրամասներ ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում: