Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք

420

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 6 նոր դեպք:
Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 323 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 97 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12599 փորձանմուշի հետազոտություն:

Կիսվել