«Լիովին համաձայն եմ Սուրեն Պապիկյանի հայտարարության հետ». քաղաքագետ Ստեփան Դանիելյան

«Լիովին համաձայն եմ Սուրեն Պապիկյանի հայտարարության հետ». քաղաքագետ Ստեփան Դանիելյան

739

Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։ Այս մասին իր ելույթում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն, ով սեպտեմբերի 21-25-ը մասնակցում է Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Հայտարարության հետ կապված քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց, որ լիովին համաձայն է նախարարի հետ․ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարությանը, կապված Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու հետ, ապա նման բան ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որ իրենք նման քայլի կգնան այն դեպքւմ, եթե Հայասատանը հարվածի Ադրբեջանի խոշոր ջրամբարին։ Նման հարվածներն, իրոք, պետք է որակվեն հանցագործություն՝ ուղղված մարդկության դեմ»։

Հիշեցնենք, որ իր ելույթի ընթացքում նախարարն ընդգծել է նաև, որ ապագայում Հայաստանն ամեն բան անելու է՝ կանխելու նման սպառնալիքները։

Էլենիտա Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել