Այսօր ֆուտբոլային հանդիպում է տեղի ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ ՈՒեՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթվա միջոցառումների շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Տվյալ հանդիպումը տեղի է ունեցել կույր ֆուտբոլի (blind football) ձևաչափով: ՀՖՖ-ն շարունակում է օժանդակել սոցիալական տարբեր շերտերին և ապահովել նրանց ներգրավվածությունը ֆուտբոլում:
