Ադրբեջանը մշտապես փորձել է օգտագործել կրոնական հանգամանքը՝ դաշնակցային կապեր ստեղծելու համար. Արծրուն...

Ադրբեջանը մշտապես փորձել է օգտագործել կրոնական հանգամանքը՝ դաշնակցային կապեր ստեղծելու համար. Արծրուն Հովհաննիսյան

551

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց.
«Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանը մշտապես փորձել է օգտագործել կրոնական հանգամանքը՝ փորձելով դաշնակցային կապեր ստեղծել կրոնական հիմքի վրա, բայց ՀՀ-ն, Արցախի իշխանությունները հազար անգամ ապացուցել են և ցույց են տվել գործողություններով, որ ՀՀ-ն և իր ժողովուրդը բազում բարեկամներ ունեն որպես ազգեր և պետություններ մահմեդական աշխարհում»։
Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը մշտապես եղել է կրոնական համերաշխության կողմնակիցը։
«Դրա ապացույցն է ՀՀ-ի տարածքում և Արցախի Հանրապետության տարածքում գտնվող պետական պաշտպանության տակ գտնվող տարբեր կառույցներ, մզկիթներ» ,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Կիսվել