Հարավային Կովկասի հայտնի վերլուծաբան Թոմաս դե Վաալը համոզված է, որ Ադրբեջանն առաջինն է սկսել ռազմական գործողությունները արցախա-ադրբեջանական շփման գծում, քանի որ Հայաստանը պատերազմ սկսելու շարժառիթ չունի: Վաալն այս մասին ասել է «Ահվալ» գործակալությանը տված հարցազրույցում:
« Հայկական կողմը 1990-ական թվականներին հաղթել է պատերազմը, իրենք ունեն այն տարածքը, որը ցանկանում են: Նրանց շարժառիթը ստատուս-քվոն կարգավորելն է», – ասել է Վաալը:
Թոմաս դե Վաալը հավելել է, որ մի քանի պատճառներից ելնելով Ադրբեջանը կարծում է, որ ռազմական գործողություններն իրեն հաղթանակ կբերեն: