Ադրբեջան տեղափոխված զինյալների զոհերի թիվը գաղտնի է պահվում երկրի ներսում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջան տեղափոխված զինյալների զոհերի թիվը գաղտնի է պահվում երկրի ներսում. Տիգրան Աբրահամյան

432

Ռազմական վերլուծաբան Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջով հայտնում է, որ Ադրբեջանը զոհերի թիվը թաքցնելու հետ կապված խնդիրներ չունի հենց միայն այն պատճառով, որ իր գործողությունների առաջին էշելոններում տեղակայել է Թուրքիայի աջակցությամբ ու հավաքագրմամբ, Ադրբեջան տեղափոխված զինյալների:

«Բնական է, որ նրանց են թեժ կետերում մարտի նետում, իսկ նրանց գրանցած զոհերը ադրբեջանական բանակի կորուստներում չի արձանագրում:

Հաշվի առնելով նրանց՝ այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքը, գաղտնի է պահվում նաև Ադրբեջանի ներսում»,-գրել է վերլուծաբանը։

Տիգրան Աբրահամյանը համոզված է, որ տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ, հատկապես ԱԹՍ-ների կառավարման ճակատում, ավիացիայում, հետախուզությունում և այլն:

Կիսվել