Նորակերտ և Մեծ Մասրիկ համայնքների մոտ գտնվող երկաթգծին են նպատակ ունեցել հարվածելու։ Այս մասին ասում է Արծրուն Հովհաննիսյանը և հավելում, որ վրիպել են. մոտավորապես մի քանի մետր հեռավորության վրա է ընկել ավիառումբը:
«Նույն սպառազինությունն են օգտագործել նաև Գեղամասար և Նորակերտ գյուղերի մոտ գտնվող ջրաբարին՝ հասցնելով զգալի հարված»,-ասել է նա։
Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տվել հետքերը և առաջացած մեծ փոսը:

«Հաջորդ վնասը հասցվել է քաղաքացիական ավտոբուսին, որի մեջ, բարեբախտաբար, մարդիկ չեն եղել»,-նշել է Հովհաննիսյանը։


Ցույց է տալիս արկի հետևանքները և նշում, որ ԱԹՍ-ի հետևանք են։