Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում թիրախավորել է Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում թիրախավորել է Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան

646

Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ կցելով վնասված մեքենայի լուսանկարները:

Հիշեցնենք, որ հրետակոծության հետևանքով Մարտունիում վիրավորում էին ստացել նաև ֆրանսիական «Le Monde» պարբերականի երկու լրագրողները, նախնական տվյալներով՝ Ֆրանսիայի քաղաքացի, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և «24news»-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում:

Կիսվել