Ֆրանսիան փաստեր ունի Արցախում Թուրքիայից սիրիական իսլամիստների կռվելու մասին. Էմանուել Մակրոն

Ֆրանսիան փաստեր ունի Արցախում Թուրքիայից սիրիական իսլամիստների կռվելու մասին. Էմանուել Մակրոն

485

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ փաստեր ունի Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական իսլամիստների մասնակցության մասին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ունենք ստույգ տեղեկություն առ այն, որ սիրիական գրոհայինները թողել են մարտադաշտն Այնթապում, որպեսզի միանան Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին։ Սա շատ լուրջ է»,- ասել է նա։

Ֆրանսիայի նախագահն այսօր աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վիրավորված Le Monde թերթի լրագրողներին, խոստացել է նրանց ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը: Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան անում է հնարավորը, որպեսզի վիրավոր լրագրողները Ղարաբաղից հնարավորինս շուտ տեղափոխվեն:

Կիսվել