Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ. Շուշան Ստեփանյան

Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ. Շուշան Ստեփանյան

438

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքի էջում հայտնում է զինծառայողների արիության և հերոսության օրինակներ

«Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմըդիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց պատճառելով կորուստներ:

Գնահատելով ստեղծված իրադրությունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացրել մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները:

Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տվել հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք:

Այնուհետև ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվում»,-գրել է ՊՆ խոսնակը։

Կիսվել