Տղերք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը. վարչապետը կոչ է անում զինվորագրվել վերջին...

Տղերք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը. վարչապետը կոչ է անում զինվորագրվել վերջին մեկ տարում զորացրվածներին

446

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մարտակոչով դիմել է վերջին մեկ տարում զորացրված զինվորներին, որպեսզի ներկայանան կենտրոնական հավաքակայան:

Վարչապետը մեկնաբանեց՝ օրենսդրության համաձայն վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածները ենթակա չեն զորակոչի: Սակայն վերջին մեկ տարում զորացրվածներն ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսն են:

«Տղերք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը: Սա նոր Սարդարապատ է»,- շեշտեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով, սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարց է, այլ՝ Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն: «Այսօր մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք ցեղասպանությունից: Եթե ոտքի չկանգնենք, բոլորս ենթարկվելու ենք ցեղասպանության»,- ասաց վարչապետը:

Միաժամանակ Փաշինյանը շեշտեց, որ նոր զորացրվածներին իրենք չեն հրավիրում ուղղակի մարտական հերթապահություն կամ  ծառայություն իրականացնելու: «Իրենք հրավիրվում են հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու»,- հայտարարեց վարչապետը:

«Ինչպես ասել եմ՝ սա մի նոր Սարդարապատ է, և մենք կողք կողքի, ուս ուսի պետք է կանգնենք և մեր հակառակորդի ողնաշարը պետք է ջարդենք, և մենք պետք է հաղթենք»,- ասաց Փաշինյանը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/660183714892231/
Կիսվել