Հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ ընթացան, քան նախորդ 2 օրում. Արծրուն Հովհաննիսյան

Հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ ընթացան, քան նախորդ 2 օրում. Արծրուն Հովհաննիսյան

422

Այսօր Հայկակական միասնական տեղեկատվական հարթակում կայացած ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց,
որ վաղ առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են նոր թափով և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղություններվ։

«Հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ ընթացան, քան նախորդ 2 օրում։ Հայկական ԶՈՒ-երը շարունակում են անհրաժեշտ հակահարված տալով հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր։ Մարտերը շարունակվում են»,-ասաց Հովհաննիսյանը։

Հարցին, թե երեկ Վարդենիսում խոցված ԱԹՍ-ները ինչպիսին էին, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Երեկ Վարդենիսում զգետնված ԱԹՍ-ները հետախուզական էին։ Բայց ՊՆ-ն դեռ հստակ պաշտոնական չի հրապարակել։ ԱԹՍ-ների մեջ կան երկակի կիրառության ԱԹՍ-ներ նաև։ Այդպիսի տարանջատումները շատ պայմանական են»,-նշեց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նաև ասաց, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում, մարտական գործողությունները բոլոր ճակատներում շարունակվում են առանց որևէ տարբերության։

Կիսվել