«Հայրենապաշտ պատմաբանը»՝ ուսանողուհու հուշերում

«Հայրենապաշտ պատմաբանը»՝ ուսանողուհու հուշերում

645

Պատերազմի այս օրերին COVID-19-ի մասին լուրերը նվազում են՝ չնայած վարակման նոր դեպքերի օրեցօր աճող թվերին: Օրերս կորոնավիրուսից մահացավ  ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը:

Սիրված պատմաբանի մահվան լուրը վշտացրեց նաև ուսանողներին:

«ԵՊՀ-ն կորցրեց մեծ պատմաբանի: Պատիվ եմ ունեցել լինելու  նրա սանը: Մահվան լուրն իմացել ենք հաջորդ օրը։ Այն շատ ծանր տարան նրա բոլոր ուսանողները, այդ թվում նաև իմ կուրսը։ Սկզբում չէինք հավատում,- ասում է պատմության ֆակուլտետի ուսանողուհի Քրիստինե Կարապետյանը։ – Ուսանողների կողմից սիրված դասախոս էր։ Նրանից անընդհատ նոր բան կարող էինք սովորել։ Որքանով որ ես եմ հասցրել ճանաչել,  շատ հայրենասեր մարդ էր, «հայի գենն իր մեջ կրող մարդ»»:

«Ի՞նչ հիշողություններ ունեք՝ նրա հետ կապված» հարցին ուսանողուհին պատասխանում է․ «Մեզ միշտ սովորեցնում էր անմնացորդ սիրել ու նվիրվել հայրենիքին: Հաճախ էր կրկնում, որ հայրենի հողը չի կարելի զիջել ոչ մի գնով: Նա բոլորիս հուշերում կմնա որպես հայրենապաշտ պատմաբան, որը թողել է  գիտական  արժեքավոր  ժառանգություն և լուսավոր հետագիծ հայ պատմագիտության  մեջ։ Վստահ եմ՝ շատ երիտասարդ պատմաբաններ նրան նմանվելու ուղին կբռնեն»:

Էլեն Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել