Հայ ռազմագերիներին նվաստացնելն ու սպանելը հանցագործություն են. ԱՀ ՄԻՊ

Հայ ռազմագերիներին նվաստացնելն ու սպանելը հանցագործություն են. ԱՀ ՄԻՊ

169

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերի էջում անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիներին նվաստացնելու և սպանելու փաստին: Տեսանյութը հրապարակել էին ադրբեջանական լրատվամիջոցները: 

«Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում և սպանում արցախցի ռազմագերիներին, որոնցից մեկը տարեց քաղաքացիական անձ է:

Մենք արդեն ունենք այսպիսի հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է: Ահա ապացույցը՝ ադրբեջանական աղբյուրով»,- գրել է Բեգլարյանը՝ հրապարակելով փաստը։

Կիսվել