Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում. ԱԻՊԾ

Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում. ԱԻՊԾ

465

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:
 Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառվել էր ավիացիա, ռմբակոծվել քաղաքացիական ենթակառուցվածքները:
 Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ»,-գրված է հաղորդագրության մեջ։

Կիսվել