Այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում հարսանեկան արարողություն է տեղի ունեցել։ Այս ամենին անդրադարձել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Պատերազմին զուգահեռ Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի այսօր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները…
Երջանի՛կ լինեք»,-գրել է ԱՀ նախագահը։
Հարսնացուն՝ Մարիամ Սարգսյանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR մագիստրոսական ծրագրի շրջանավարտ է։ Իսկ Հովիկ Հովսեփյանը, ով նաև հրետանավոր է, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ուսանող։



