Հակառակորդը գրոհ է ձեռնարկել առաջնագծի ուղղությամբ, «Սմերչ»-ով հրթիռակոծել Զարդարաշեն գյուղը. ՊՆ խոսնակ

Հակառակորդը գրոհ է ձեռնարկել առաջնագծի ուղղությամբ, «Սմերչ»-ով հրթիռակոծել Զարդարաշեն գյուղը. ՊՆ խոսնակ

910

Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Այդ մասին ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:  

«Մասնավորապես ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար»,-գրել է ՊՆ խոսնակը։

Կիսվել