Հարավային և հարավարևելյան ուղղություններում մեր ԶՈՒ-ն ունեցել են դիրքային բարելավումներ. Արծրուն...

Հարավային և հարավարևելյան ուղղություններում մեր ԶՈՒ-ն ունեցել են դիրքային բարելավումներ. Արծրուն Հովհաննիսյան

500

Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ ամբողջ օրը` վաղ առավոտվանից, Ադրբեջանի ԶՈՒ-ն ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները:

«Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում, առանձին ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակվողական գործողություններ: Կենտրոնական ուղղությամբ, մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ»,-ասաց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նշեց նաև, որ դրան հակառակ, հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր ԶՈՒ-ն կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում:

«Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են, դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր և զինատեսակներ: Որպես կանոն, այն բնակավայրերը, որոնք Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ են անցել, բնակիչները ժամանակին տարհանվել են»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։

Կիսվել