Ծառայություն թիկունքում

Ծառայություն թիկունքում

675

Դեռ 2016 թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերից ԵՊՀ Ուսանողական Խորհուրդը մեկնարկեց պարենի հավաքագրման աշխատանքները՝ուղղված սահմանապահ զինվորներին:

Այս օրերին ՈւԽ-ն կրկին հավագրում էր պարեն, հագուստ և առաջին անհրաժեշտության պարագաներ՝ ուղղված ոչ միայն սահմանապահ զինծառայողներին, այլև Արցախից հյուրընկալած մեր հայրենակիցների համար:

Նախաձեռնության և աշխատանքների ընթացքի մասին խոսել ենք ԵՊՀ շրջանավարտ Լևոն Առաքելյանի հետ:

Ինչպե՞ս ծնվեց նախաձեռնության գաղափարը:

-Նախաձեռնությունը, իհարկե, սպոնտան ձևով տեղի ունեցավ, ինչպես և 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ, ուսանողները կրկին համախմբվեցին և ուսխորհրդի ջանքերով փորձեցին հավաքգրել առաջին անհրաժեշտության պարագաներ, որոնք ուղղված էին լինելու թե´ արցախի ժողովրդին և թե´ ամենակարևորը՝ սահմանապահ զինծառայողներին:

-Այլևս չլինելով համալսարանական՝ ի՞նչը դրդեց առաջին օրվանից  միանալ նախաձեռնությանը:

-Ինքս լինելով ժամանակին ուսխորհրդական, չէի կարող չօգնել իմ ընկերներին, և տեսնելով այս նախաձեռնությունը, իհարկե, հենց առաջին իսկ օրվանից որոշեցի, որ պետք է նրանց հետ լինեմ, ուժերիս ներածին չափով օգնեմ նրանց: Հավելյալ օգնության ուժը երբեք չի խանգարի:

Ինչքա՞ն տևեց նախաձեռնությունը:

-Նախաձեռնությունը տևեց մոտ 2 շաբաթ, սակայն ակտիվությունը բնականաբար առաջին օրերին ավելի մեծ էր, իսկ հիմա, հասկանալի պատճառներով, նվազել է:

Ինչպես նշեցիք՝ նախաձեռնությունը արդեն 2 շաբաթ է, ինչ գործում է, ինչպիսի՞ արձագանքներ են եղել:

-Արձագանքները միայն դրական էին. մեզ միացել են ոչ միայն ուսանողներ,այլև համալսարանի աշխատակիցներ, դասախոսներ, համալսարանի հետ որևէ կապ չունեցող անձիք: Բոլորս համախմբված գործում էինք մեկ նպտակի համար, և չէր կարող այստեղ երկակի տպավորություն լիներ:

-Արդյո՞ք միայն ընկերներին օգնելու ցանկությունն էր ստիպում օրեր շարունակ առավոտից մինչ ուշ գիշեր այստեղ մնալ և աշխատել:

-Ցանկացա օգտակար լինել իմ հայրենիքին՝  ուժերիս ներածին չափով: Քանի որ ծառայության չեմ մեկնել, և չեմ էլ կարող մեկնել , իմ ծառայությունը որոշեցի նման կերպով մատուցել:

-Ինչպիսի՞ արձագանք էիք ստանում այստեղ հյուրընկալած արցախցիներին օգնություն տանելիս:

-Հիմանկանում բոլորը հուզվում էին, քանի որ շատերի համար նման վերաբերմունքը անակնկալ էր. տարեց արցախցիները չէին կարողանում իրենց հուզմունքն անգամ զսպել: Տեսնելով այդ երեխաների աչքերը՝ պարզապես պատկերացնելով, թե ինչպիսի հոգեբանական վիճակում են իրենք և թե ինպես էին ոգևորվում ամեն կոնֆետից,  դա նվազագույնն էր, որ կարող էինք անել:

Որպես ամփոփում, ի՞նչ կոչով հանդես կգաք:

-Երևի ասեմ այս օրերի ամենատարածված արտահայտությոնը՝ հաղթելու ենք:

Դանիելա Զանազանյան

2-րդ կուրս

Կիսվել