ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Եվրոպայի խորհրդի նախարարական հանձնաժողովում նախագահության՝ Հունաստանից Գերմանիային փոխանցման առթիվ հայտարարել է, որ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական սխեման պետք է պատրաստ լինի ապագայի մարտահրավերներին:
Նախարարը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին:
«Մենք ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել: Այդ առնչությամբ կոչ եմ անում կողմերին աշխատել երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշել է Մաասը:
Միևնույն ժամանակ, պաշտոնյան Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներին կոչ է արել ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր որոշումները: