Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն․ Սերգեյ Շոյգու

Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն․ Սերգեյ Շոյգու

679

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Փաշինյանը հույս է հայտնել , որ ռազմավարական ապագայում ՀՀ և ՌԴ փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական։
«Պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի, ՌԴ նախագահի, վարչապետի, Ձեր անձնական աջակցությունը: Իհարկե, պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ ժամանակներ են, և մենք հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Սերգեյ Շոյգուն խոսել է Արցախում խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին, նշել, որ Ղարաբաղի ամբողջ տարածքում տեղակայվել է 23 դիտակետ, վերահսկվում է Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը, ռուս խաղաղապահներն ապահովում են տեղաշարժը, փախստականների վերադարձը։

«Հետագայում սպասվում է մեծ աշխատանք` այս անգամ, հուսով եմ, Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Մեր գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջեւ դրել է մեր գերագույն հրամանատարը, եւ մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին եւ աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, բնականաբար, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր համագործակցությանը` եւ ռազմական, եւ ռազմատեխնիկական ուղղությամբ: Մենք եկել ենք մեծ ծրագրով եւ հույս ունենք իրագործել այն»,- ասել է նա:

Կիսվել