Արցախում ծառայող զինվորների առաջին խումբը արձակուրդի է մեկնել. Journalist.am-ի տեսանյութը

Արցախում ծառայող զինվորների առաջին խումբը արձակուրդի է մեկնել. Journalist.am-ի տեսանյութը

809

Այսօր 7-օրյա արձակուրդի է մեկնել Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների 1-ին խումբը։
Journalist.am-ի թղթակիցը այսօր Երևանում՝ Հանրապետության հրապարակ արձանագրել է զինվորականների առաջին խմբի անդամների վերադարձն ու հանդիպումը հարազատների հետ: Հարազատներից բացի, նրանց են մոտեցել նաև անծանոթներ, գրկել տղաներին և շնորհակալություն հայտնել նրանցից իրենց ծառայության համար:

Տեսանյութը՝ Շուշան Սիրադեղյանի

44-օրյա ռազմական գործողություններին մասնակցած զինվորականների արձակուրդի հարցը պարբերաբար բարձրացրել են նրանց ծնողները: Ավելի վաղ` նոյեմբերի 18-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ասել էր, որ ժամկետայինների արձակուրդների և ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը կլինի դեկտեմբերի 1-ից հետո:
Այսօր առավոտյան Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներից ու հարազատներից կազմված 6 հոգանոց խումբն էլ եղել էր ՊՆ, հանդիպել է նախարարության ներկայացուցիչներին։ Նրանց վստահեցրել են, որ զինծառայողների կեցության, առողջության և անվտանգության հարցերը երաշխավորված են։

Հեղինակ՝ Շուշան Սիրադեղյան

Կիսվել