«ՈՐՊԵՍ ԴԱՍԱԽՈՍ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ, ՔԱՆ ՈՐՊԵՍ ...

«ՈՐՊԵՍ ԴԱՍԱԽՈՍ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ, ՔԱՆ ՈՐՊԵՍ ՈՒՍԱՆՈՂ». ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

3845

Հարցազրույց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» ծրագրի հեղինակ և վարող, ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Սարգսյան:

ԵՊՀում արդեն  դասախոսի  կարգավիճակով մուտք գործելիս, ի սկզբանե  որևէ պահանջ, խնդիր դրե՞լ եք  Ձեր  առաջ:

-Ես առհասարակ համալսարանական կոչումը չեմ տարաբաժանում ուսանողի և դասախոսի: Իհարկե եղել է լուրջ պատասխանատվություն և դրա համար էլ ես սիրով կապված եմ հատկապես իմ առաջին խմբի ուսանողների հետ, քանի որ առաջինը միշտ պարտավորեցնող է: Տարբեր առիթներով ընկերներիս ասում եմ, որ որպես դասախոս ավելի շատ եմ պատրաստվում, քան որպես ուսանող:

-Մի քիչ կխոսե՞ք Ձեր և ուսանողների հարաբերությունների մասին:

Ամեն անգամ նեղվում եմ, երբ ինձ որպես դասախոս են ներկայացնում, քանի որ ավելի շատ ոչ ֆորմալ կրթության կողմնակից եմ, որի հնարավորությունները համալսարանում բացակայում են: Փորձում եմ ուսանողների հետ հաստատել ավելի շատ խմբագրի և լրագրողի, և ոչ թե դասախոսի և ուսանողի հարաբերություն:

– Դասախոսելուց  և  աշխատանքից  զատ,  ունեք  նաև  տարաբնույթ նախասիրություններ՝  կարդալ,  արշավներ,  էքստրիմ  և  այլն: Ինչպե՞ս  եք  պահում այդ  համատեղելիությունը:

-Շատ հանգիստ: Ոչ մի խոչընդոտ չի լինում:  Դե արշավական կյանքն իմ ամենասիրելի զբաղմունքն է և անգամ ամենափոքր հնարավորուքյան դեպքում առիթը բաց չեմ տողնում: Հենց այս շաբաթ-կիրակի Արզականում էինք՝ սունկ հավաքելու: (ծիծաղում է)

 -Գրեթե մանկուց հեռուստատեսության ոլորտում եք: Մասնագիտական կողմնորոշումը մանկո՞ւց է եղել:

– Ինչ-որ մի փուլ է գալիս, երբ արդեն չես էլ մտածում մասնագիտության ընտրության մասին: Իններորդ-տասներորդ դասարանում թև ունեի այլ առաջարկներ, ընկերներիս կամ բարեկանմերս կողմից՝ ընտրելու որոշակի մասնագիտություն, որից հետո նոր զբաղվել լրագրությամբ, բայց չկենտրոնացա դրա վրա, ինչի համար որոշակիորեն միգուցեև փոշմանում եմ:

-Ռադիո, լրատվական գործակալություն, հեռուստատեսությունայդ ճանապարհին որտե՞ղ ավելի շատ աճեցիք:

– Տեվականության առումով Հանրային հեռուստաընկերությունում, մոտ վեց տարի: Քսան տարեկան էի, երբ մուտք գործեցի այնտեղ: Պատասխանատու և կարևոր շրջան էր:

   –Ասել եք, որ անդյունքի, հաղթանակի հասնելու  Ձեր  բաղադրատոմսը աշխատասիրությունն  է: Կա՞ն  այլ  գործոններ  ևս:

-Ինքնակատարելագործվել: Հատկապես մեր մասնագիտության մեջ ինքնակատարելագործումը և ամենօրյա աշխատանքը շատ կարևոր է, եթե անգամ փառահեղ  հմտություն և գիտելիք ունեցող լրագրողը  սկսում է ննջել դափնիներ վրա և  անգամ մեկ օր իր վրա չաշխատել, ապա ժամանակը հաղթում է նրան: Խիստ անհրաժեշտություն է լինում անընդհատ վերանայելու, թարմացնելու արդեն իսկ ունեցած բազան:

-Ի՞նչ պետք է անել, որպեսզի Հայը  մնա:

-Մի լավ խոսք կա, որն հայրենասիրությանն հակառակ կողմից է նայում, ասում է «Հայրենասիրությունը սրիկաներ վերջին հանգրվանն է»:

Հայրենասիրության, հայ մնալու մասին քիչ խոսելով պարզապես պետք է գործել:

 

   Հետաքրքիր պատմություններ և դեպքեր Դավիթ Սարգսյանի մասին ընկերների և ուսանողների կողմից:

-Դավը մեր հավաքների մշտական մասնակիցն ա, 2014-2015 թվականներին իր ներկայությամբ գիտարշավը ուղղակի պայծառացրել ա: Ֆենոմենալ հիշողությամբ երիտասարդ՝ մեր Google-ն ա: Դե հումորը մի ուրիշ մակարդակի վրա ա եղել: Չգիտեմ էլ որն ասեմ՝ մեր երգելը, ինչ-որ երգեր ծայրից ծայր բեմադրելը, քաղաքական մեր քննարկումները, որի ժամանակ Դավիթից ահագին բան էի սովորում:

Ծովինար, Դավիթի արտրկրում ապրող ընկերներից մեկը:

 

Շա՜տ լավ խորաված ա պատրաստում…

Ուսանողական ընկերներ:

 

Իսկ նրա ուսանողներն ասում են, որ

Հիմանական գիտելիքներն ստացել եմ Դավիթ Սարգսյանից, քանի որ դասերի ընթացքում բացի վարպետություն առարկայից ուսումնասիրում էինք նաև ընդհանուր ժուռնալիստիկան:

Օֆելի մարգարյան, 3-րդ կուրս

 

Ինձ համար Սարգսյանը լավագույնն դասախոսն է: Իր խելացիությամբ և դասը վարելու մոտեցմամբ  փորձառու շատ դասախոսներից էլ ավելի լավն է:

Գոհար Միրզոյան, 3-րդ կուրս

 

Ընկեր Սարգսյանի մոտ լավ զարգացած է դասապրոցեսը շատ լավ կառուցելու մեթոդը: Նրա ժամին կարելի է հստակ պատկերացում կազմել ներկայից լրատվադաշտի մասին:

Նելլի Պետրոսյան 2-րդ կուրս

 

Հարցազրույցը՝ Մարինե Մելիքյանի

4-րդ կուրս

 

Կիսվել