«ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԴ ՑՈՒՑԱԴՐԵԼԻՍ ԿԱՐԾԵՍ ՄԵՐԿԱՆՈՒՄ ԵՍ»․ ԱՆԱՏՈԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԴ ՑՈՒՑԱԴՐԵԼԻՍ ԿԱՐԾԵՍ ՄԵՐԿԱՆՈՒՄ ԵՍ»․ ԱՆԱՏՈԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

1065

  «Ամեն անգամ աշխատանքներդ ցուցադրելիս կարծես մերկանում ես»։ Այս նախադասությամբ բացվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Գրիգորյանի հետմահու առաջին ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում։ Նախադասությունն ընտրված էր նկարչի ֆոլկլորից, որով բացումն իրականացրեց նրա թոռնուհին։

  Անատոլի Գրիգորյանը 20-րդ դարի 60-ականններին ասպարեզ մտավ ոչ միայն որպես գեղանկարիչ, այլ նաև դիզայներ, կինոնկարիչ, թատերանկարիչ։ Ազգային պատկերասրահի և նկարչի ընտանիքի անդամների նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսին ներկա էր նաև Երևանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ով նշեց, որ ցանկացած մեծ արվեստագետ, գնալով աշխարհից, պիտի թողնի ժառանգներ, ովքեր, սերունդներին փոխանցելով նրանց ստեղծագործությունները,  կանմահացնեն վերջիններիս։

  Ցուցահանդեսում ներկայացված էին նկարչի ստեղծագործության բոլոր փուլերը՝ առաջին աշխատանքներից մինչև վերջին անավարտ կտավը, անձնական իրերը, լուսանկարները։

  Անատոլի Գրիգորյանի կտավները պահվում են Ազգային պատկերասրահում, ՌԴ-ում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Մշակույթի նախարարության ֆոնդում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 28-ը։

Սոնա Մելիքյան

4-րդ կուրս

Կիսվել