ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵԸ

ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵԸ

1279

Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրնի դռներից ներս մի կողմում «լվացք» է տարբեր գրվածքներով և պատկերներով, իսկ մյուս կողմում բարձր տեխնոլոգիական կենտրոն է։

Աշոտ Ավանեսյանը, ով այդ կենտրոնի ծրագրավորման դասախոսն է, ներկայացրեց, թե ինչ ուղղությամբ և ինչպե՞ս է զարգանում ծրագրավորումը Արցախում: Նա որոշել է ծրագրավորող դառնալ դեռ հեռավոր 2009 թվականին, դպրոցական հասակում։

«Ես ապրում էի Արցախի հեռավոր գյուղերից մեկում։ Թե ի՞նչ է ծրագրավորումը, ի՞նչ են անում ծրագրավորողները, շատ քիչ պատկերացում ունեի։ Այդ ոլորտի մասնագետի խորհրդով դարձա ծրագրավորող»։

Ո՞րն է եղել իր առաջին ծրագիրը հարցին ժպիտով հիշեց․

«Hello world-ն է եղել, որն այդպես էլ  համալսարանում 1,5 տարի չհասկացա, թե ինչու՞ եմ այդ գրում»։

Աշոտը իր առաջին լուրջ ծրագրի վրա աշխատել է 2016 թ-ին․

«Եղել է internet portal, իր մեջ ներառել  է բլոգներ, սոցիալական կայքեր, շատ հարմար էր տեղեկությունը զտելու համար»։

Արցախի երիտասարդների շրջանում նկատվում է ծրագրավորման մասին ինֆորմացիայի պակաս։ Շատերը չգիտեն, թե ի՞նչ է իրականում ծրագրավորումը։  

Դրսում ծրագրավորողները շատ բարձր են վարձատրվում։ Այդ իսկ պատճառով ոմանք նախընտրում են աշխատել Հայաստանից դուրս։ Արդյոք գնացողները շատ են, և ի՞նչ է արվում, որ լավ մասնագետները չգնան։

«Արցախում այդ խնդիրը կարելի է ասել չկա։ Սկսնակներին բոլոր տեղերում մինիմալ են վճարում, դրսում իրենց դժվար այդքան վճարեն։ Այստեղ մակարդակի հարց է։  Մեր սկսնակ մասնագետը, որ սկսում է աշխատել, նրան  դրսում աշխատանքի չեն վերցնի, որովհետև առաջարկը մեծ է»։

Արցախում ՏՏ ոլորտն առաջին քայլերն է անում։  Առաջին ընկերությունները մի քանի տարի առաջ են բացվել։  Ամենամեծ ընկերությունը Երևանի մասնաճյուղերից մեկն է՝ Instigat systeams-ը։

«Արցախում և Հայաստանում IT ոլորտը համարվում է էժան աշխատուժ, արդյունք ունենում ենք, երբ որակայալ մասնագետներ ենք ունենում, այստեղ կարող ենք անել մի աշխատանք և ստանալ 1.000․000, որը մեր համար շատ բարձր աշխատավարձ է, բայց նույն աշխատանքը կատարենք արտերկրում և ստանաnq 5 անգամ ավելի շատ աշխատավարձ»։

Արտահոսքը շատ է, բայց պատճառը գումարը չէ, այլ այն, որ Արցախում ծրագրավորողները առաջընթացի խնդիր ունեն։

Աշոտ Ավանեսյանը նաև ներկայացրեց իր ուսանողների գրած ծրագրերը․

«Ծրագիրը իրար էր միացրել գեղեցկության սրահի աշխատողներին և հաճախորդներին։  Իմաստը կայանում էր նրանում, որ աշխատողը՝ գրանցվելով, ներկայացնում է իր ծառայությունները։ Մարդիկ գրանցվում են և առցանց տեսնում, թե որ ժամին է ազատ այդ մասնագետը»։

 Աշոտ Ավանեսյանը նշեց, որ որոշել է չհեռանալ  Արցախից  և վերադարնալ  գյուղ՝ այնտեղ շարունակելով  զարգացնել ծրագրավորումը։

Ջուլիետա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել