ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

2518

Սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, ամբողջ աշխարհում նշվում է որպես Խաղաղության միջագային օր։ Օրվա առթիվ Աշտարակ քաղաքում միջոցառում էր կազմակերպել Հայկական կարմիր խաչի Արագածոտնի մարզային մասնաճյուղը:

«Ես հավատարիմ եմ իմ խաղաղությանը» խորագրի ներքո կարմիր խաչի կամավոր երիտասարդները կազմակերպել էին միջոցառում երեխաների համար, որի ընթացքում փոքրիկները կավիճով նկարում էին իրենց երազանքները։ Թեև միջոցառումը նախատեսված էր երեխաների համար, մեծահասակները ևս մասնակցեցին․ նրանց իրազեկվում էր, թե ինչ է կարմիր խաչը և ինչ գործառույթներ է այն իրականացնում:

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ Խաղաղության միջազգային օրը նշվում է դեռևս 1982 թվականից․ այն մարմնավորում է զինված հակամարտությունների պատճառած անտեղի տառապանքներին վերջ դնելու ցանկությունը: Այդ օրը, աշխարհի մարդկանց հնարավորություն է տրվում ճանաչելու այն կապերը, որոնք միավորում են բոլորին՝ անկախ ծագման երկրից:  Սա օր է, երբ ՄԱկ-ը 24-ժամյա համաշխարհային հրադադարի կոչ է անում՝ հույս ունենալով, որ խաղաղության մեկ օրվան կհաջորդի ևս մեկը, հետո՝ էլի մեկը, և ի վերջո զենքերը կլռեն:

Սվետլանա Դավթյան
2-րդ կուրս

Կիսվել