Նախագահի աշխատակազմի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել կապիտան Էլբակյանի ծնողներին և նշել, որ նրանց որդին իր երիտասարդ կյանքն է զոհաբերել՝ անձնվիրաբար պաշտպանելով հայրենիքի սահմանը և բոլորիս խաղաղությունն ու անվտանգությունը։ Հանրապետության նախագահը նաև երախտագիտություն է հայտնել կապիտան Սոս Էլբակյանի ծնողներին՝ այդպիսի քաջ ու հայրենասեր զավակ դաստիարակելու համար: 《Խոնարհվում եմ նրա անմար հիշատակի առաջ։ Նրա սխրանքն անմահ է։ Մենք բոլորս հպարտանում ենք մեր բանակով ու նրա խիզախ զինծառայողներով 》,-ասել է նախագահ Սարգսյանը։ Մարմաշենի վանքում նախագահ Արմեն Սարգսյանը մոմ է վառել կապիտան Սոս Էլբակյանի և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին։
տուն Հոդված Նախագահն այցելել է Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով զոհված Սոս Էլբակյանի ընտանիքին