Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 291 նոր դեպք, մահացել է 11 մարդ, ապաքինվել է 560 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 38841 է, որոնցից 8307-ը՝ վարակակիր, կա 749 մահացած և 29557 ապաքինված, երեկ կատարվել է 1920 թեստավորում, ընդհանուր՝ 165656։
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 228 մարդ։