ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը։
Իբրև ցեղասպանություն վերապրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս»։
Հիշեցնենք, որ 2014թ.-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրավեց Հյուսիսային Իրաքում գտնվող Սինջար քաղաքը, որը բնակեցված էր եզդիներով։ Այնտեղ սկսվեցին զանգվածային կոտորածներ տեղի բնակիչների նկատմամբ: Մի քանի հազար մարդ սպանվեց, շուրջ 60 հազարն էլ փախան Սինջարից:
Եզդիների նկատմամբ իրականացված կոտորածները մի շարք երկրներ ճանաչեցին որպես ցեղասպանություն:
Հայաստանը ևս 2018թ.-ին իսլամական զինված ուժերի կողմից իրականացված կոտորածները ճանաչեց որպես ցեղասպանություն: