ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Աննա Աղաջանյանին Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար նշանակելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Աննա Աղաջանյանին նշանակել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)»,- ասված է հրամանագրում։