Պաշտպանության նախարարն անդրադառնում է ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին, նշեց` Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպայի գերեվարվելու հանգամանքները։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Հիմա ամենակարևորը, որ մեր զինծառայողը լինի առողջ, անվտանգ, և շուտափույթ կազմակերպվի այցելություն Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից, որը մինչ այժմ չի կատարվել, արդեն 72 ժամից ավելի այդ այցելությունը չի թույլատրվել, որը մեծ կասկածներ է առաջացնում: Փորձ է կատարվում շահարկումներ կատարել նրա գերեվարման աշխարհագրության հետ»,- ասել է նա: