Հայ ազգը հպարտ է իր նոր հերոսով. Արցախի հերոսի մոր գրառումը

Հայ ազգը հպարտ է իր նոր հերոսով. Արցախի հերոսի մոր գրառումը

471

Արցախի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Հարգելի ընկերներ, երախտապարտ եմ, որ այս չորս տարիների ընթացքում եղաք իմ կողքին, շրջապատեցիք ինձ Ձեր ջերմ հոգատարությամբ ու ներկայությամբ: Երբ կորցրեցի որդուս, երբ կյանքիս լույսն ու հույսը մարեց, ես կարողացա պահպանել իմ գոյությունը լոկ այն ուժի շնորհիվ, որն ուղղված էր իմ միակ նպատակի իրականացմանը’ տեսնել տղայիս սխրանքը իրապես արժեվորված: Որդուս հետմահու շնորհվեց Արցախի հերոսի կոչումը, որի առթիվ այսօր ինձ բոլորը շնորհավորում են: Իսկ ես շնորհավորում եմ Ձեզ: Հայ ազգը հպարտ է իր նոր հերոսով, ես’ ջախջախված:

Երեկ այցելեցի տղայիս մարտական դիրքը, որտեղ զոհվել է Արմենակն իր տղաների հետ: Զգացողությունս այնպիսին էր, կարծես գնում եմ որդուս մոտ, պիտի տեսնեմ նրան այնտեղ կանգնած’ իր սովորական հզոր ու մարտական կեցվածքով: Բայց ես գտա իմ Արմենակի հիշատակը հավերժացնող հուշեր միայն, որոնք ամեն քայլափոխին էին: Իմ կորստի ցավը այդպես էլ չամոքվեց գոնե մի կաթիլ: Իմ Արմենակը այլևս երբեք չի վերադառնալու տուն, իր հմայիչ ժպիտով չի ջերմացնելու կարոտից տառապող իմ հոգին…Խաղաղություն Հայոց աշխարհին: Թող էլ երբեք ոչ մի մայր չզգա այն ցավը, ինչ զգում ենք մենք’ որդեկորույս մայրերս…»,- նշված է գրառման մեջ:

https://www.facebook.com/fitnesakumb.minaselit/posts/2817795461786105
Կիսվել