Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 134 նոր դեպք, մահացել է 2 մարդ, ապաքինվել է 266 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 44 783 է, որոնցից 3522-ը՝ վարակակիր:
Կա 897 մահացած և 40 089 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 218 139 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 275 մարդ: