Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր էջում ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ։
«Ես խորապես ցավում եմ հայտնի չեխ լրագրող և փաստաբան Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ: Նա թողեց ճշմարտության և արդարության քարոզի մեծ ժառանգություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանման հարցում»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ, հեռուստալրագրող, հրապարակախոս, հայտնի մտավորական Դանա Մազալովան։