Հայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 257 նոր դեպք, մահացել է 3 մարդ, ապաքինվել է 128 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 46 376 է, որոնցից 3101-ը՝ վարակակիր:
Կա 923 մահացած և 42 069 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 247 839 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 282 մարդ: