Թուրքիային պետք է հեռու պահել այս ամբողջ գործընթացից. Արցախի ԱԳՆ

Թուրքիային պետք է հեռու պահել այս ամբողջ գործընթացից. Արցախի ԱԳՆ

504

Արցախա-ադրբեջանական շփման գծի ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությունը շատ վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում: Այսօր ԱՀ Տեղեկատվական շտաբում ասուլիսի ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանը։

«Միջազգային հանրությունը ոչ միայն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և գործողությունները պետք է զսպի, այլև Թուրքիային պետք է հեռու պահել այս ամբողջ գործընթացից, որովհետեւ դա էականորեն կարող է փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մայիս Մայիլյանը:

Կիսվել