Ադրբեջանն ինտենսիվ կերպով կիրառում է արգելված զինատեսակներ և պատերազմի վարման արգելված մեթոդներ....

Ադրբեջանն ինտենսիվ կերպով կիրառում է արգելված զինատեսակներ և պատերազմի վարման արգելված մեթոդներ. Արցախի ՄԻՊ

725

Այսօր Արցախի տեղեկատվական շտաբի մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտման Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ մինչ այս պահը ռազմական գործողությունները շարունակվում են, և շարունակվում են այն վտանգները, որ կան քաղաքացիական բնակչության համար։

«Կարևոր է, որ ոչ մի փաստարկ, ոչ մի հիմնավորում միջազգային կազմակերպությունների կողմից, Արցախ չգալու մասով, իմ համար ընդունելի չէ, քանի որ դրանք բոլորը բացառապես քաղաքական բնույթի են։
Բոլորը նշում են, որ մարդու իրավունքները համընդհանուր են։ Բայց երբ հարցը հասնում է չճանաչված պետություններին, սկսում են քաղաքական փաստարկներ բերել։ Ես միայն մարդու իրավունքների պաշտպանության առումով մտահոգություն եմ հայտնում, որ չճանաչված պետությունների բնակիչները շատ ավելի խտրական վերաբերմունքի են արժանանում և՛ կոնֆլիկտի համատեքստում, և՛ միջազգային հանրության կողմից»,-ասել է Արտակ Բեգլարյանը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը որոշակի եզրահանգուններ է կատարել.

ԱՌԱՋԻՆ. Ադրբեջանական ԶՈՒ մինչև այս պահն իրականացնում է քաղաքացիական բնակչության և օբյեկտների միտումնավոր թիրախավորում։

ԵՐԿՐՈՐԴ. Ադրբեջանի կողմից խախտվում է ԱՀ բնակչության կյանքի իրավունքը։

ԵՐՐՈՐԴ. Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող մեր զինծառայողների դիակները վտանգի մեջ են։

ՉՈՐՐՈՐԴ. Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերջին օրերի վայրագությունները բավականին խորքային կերպով հենված են պետական հայատյացության քաղաքականության վրա։

ՀԻՆԳԵՐՈՐԴ. Ադրբեջանն ինտենսիվ կերպով կիրառում է արգելված զինատեսակներ և պատերազմի վարման արգելված մեթոդներ։ Արդեն ՀՀ և ԱՀ պաշտոնական տարբեր աղբյուրներով և միջազգային լրատվամիջոցների օգնությամբ ունենք որոշակի փաստեր, որ Ադրբեջանում մեր դեմ կռվում են սիրիացի վարձկաններ։ Ըստ այդմ՝ տարածաշրջանում առկա է հումանիտար ճգնաժամի վտանգ։

ՎԵՑԵՐՈՐԴ. Ադրբեջանը լայնորեն կիրառում է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ահաբեկման մեթոդաբանությունը։

ՅՈԹԵՐՈՐԴ. Ռազմական ագրեսիան մեկնարկել և շարունակվում է կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ հակառակ միջազգային հանրության զսպող կոչերին։

ՈՒԹԵՐՈՐԴ. Տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են ներքին տարհանվածներ՝ փախստականներ։


Արտակ Բեգլարյանը նաև հավելեց, որ
հրետակոծությունների ժամանակ առանձնակի հարվածի տակ են եղել ճանապարհները։

«Եվ ճանապարհներին ևս մարդիկ վիրավորվել են։ Սա ևս լավ նյութ է՝ վերլուծելու Ադրբեջանի հասցրած հարվածների մոտիվացիան։ Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավորներ, որոնցից 42-ը՝ լուրջ վնասվածքներով։
Քաղաքացիական բնակչությունը նպատակային դիտավորյալ կերպով թիրախավորվորվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է և պատերազմական հանցագործություն»,-ասաց Ահ մարդու իրավուքների պաշտպանը։

Կիսվել